Saturday, January 30, 2010

Գլենդեյլի ոստիկանությունը խտրականություն է դրսևորում հայերի նկատմամբ

Tert.am. 30-1-2010- Գլենդեյլի ոստիկանության չորս հայ աշխատակիցներ և մեկ նախկին հայ ոստիկան հայց են ներկայացրել դաշնային դատարան`ընդդեմ Գլենդեյլի ոստիկանության: Նրանք մեղադրում են ամերիկյան իրավապահ կառույցին` հայ ոստիկանների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու, նրանց նկատմամբ անտեղի ճնշում գործադրելու և նրանց բողոքներն անտեսելու համար: Այս մասին հաղորդում է «Գլենդեյլ նյուզ պրես»-ը: Ջոն Բալյանը, Ռոբերտ Բարսեղյանը, Վահագ Մարտիկյանը, Տիգրան Թոփաճիկյանն ու նախկին ոստիկան Բենի Սիմոնզադը նաև պնդում են, որ Գլենդեյլում հայ բնակչության թվի համեմատությամբ հայերի ներկայությունը ոստիկանությունում փոքր է՝ ոստիկանության ղեկավարության ցուցաբերած խտրականության պատճառով:

No comments: