Tuesday, May 11, 2010

Իրանագետ. «Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ է և չի փոփոխվել»

Panorama.am. 11-5-2010- «Իրանի դիրքորոշումը խիստ հստակ է, բազմաթիվ անգամներ դրա մասին խոսվել է . այն որևէ փոփոխություն չի կրել»,- Panorama.am-ին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Salamnews կայքում մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվությանը` «Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խոմենեի դիրքորոշումը ի սկզբանե եղել է հստակ ու շիտակ` Ղարաբաղը Մուսուլմանների հողն է, ովքեր զոհվել են նրա համար մղվող պայքարում շահիդներ են, իսկ անջատողականների հետ որևէ կապը անթույլատրելի է և անօրինական»: «Այս լուրը հրապարակել է ադրբեջանական աղբյուրը. իրականում նրանց հավակնություններն են, այսինքն իրենք պետք է ապացուցեն, թե իրոք այդպիսի խոսքեր ասվե՞լ են, թե՞ ոչ», - ասել է դիվանգետը և հավելել. «Ուղղակի, Salamnews կայքում տեղադրած լուրը ռուսերեն լեզվով է: Իրանում էլ կա Salamnews կայք, բայց դա նույնը չէ, այն պարսկալեզու է: Ես բոլոր պարսկալեզու կայքերը ստուգել եմ և որևէ նման տեղեկատվություն չեմ հանդիպել և այդ Salamnews-ը, որ հրապարակել է այդ տեղեկատվությունը, ադրբեջանական կայք է»: Դիվանագետը վստահեցրեց, որ «Իրանի դեսպանությունը Ադրբեջանում հարցում կկատարի, թե որն է եղել այդ հրապարակման աղբյուրը և համապատասխան հայտարարություն անպայման կարվի»:

No comments: