Monday, February 8, 2010

Իրանը սկսում է ուրանի հարստացման աշխատանքները փետրվարի 9-ին

News.am. 8-2-2010- Իրանը կսկսի ուրանի՝ մինչեւ 20 տոկոս հարստացման աշխատանքները փետրվարի 9-ին: Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, փետրվարի 8-ին հայտարարել է իրանական ատոմային գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Associated Press-ի տվյալներով, ուրանի հարստացման աշխատանքներն իրականացվելու են իրանական Սպահան քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային կենտրոնում: Հիշեցնենք, որ նախօրեին՝ Թեհրանում կայացած լազերային տեխնոլոգիաների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանձնարարել է երկրի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին՝ սկսել ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման աշխատանքները երկրի ցենտրիֆուգներում: Նա հայտարարել է, որ երկուշաբթի իրանական իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ին են հանձնելու մի նամակ, որում միջազգային հանրությանը կծանուցեն իրենց որոշման մասին:

No comments: