Panorama.am. 8-2-2010- Անվտանգության համաժողովին մասնակցելու համար Գերմանիա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Անկարա վերադառնալիս օդանավում պատասխանել է թուրք լրագրողների հարցերին: Անդարադարձ է եղել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
«Hurriyet» թերթի տեղեկացմամբ` Դավութօղլուն խոսել է Անկարային մտահոգող երեք հիմնական զարգացումների մասին, որոնք, նրա համոզմամբ, Երևանը նախապես ծրագրել և հերթականորեն իրականացնում է: Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Սթեինբերգի հետ ունեցած հանդիպման ժամանակ նրան ներկայացրել է այդ երեք մտահոգությունները:
1. Հայաստանի Սահմանադրական դատարանը մեր ստորագրած արձանագրությունների վավերացումն անհնար դարձնող որոշում ընդունեց:
2. Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ հայկական կողմը փոխզիջումային դիրքորոշումից հետ քայլ արեց:
3. Այժմ էլ ԱՄՆ կոնգրեսին է ներկայացվում Ցեղասպանության բանաձևը:
«Իրար հետևից տեղի ունեցող այդ երեք զարգացումների ժամանակացույցը մեզ համոզում է, որ դրանք միտումնավոր են արվում: Ինչո°ւ է այդ բանաձևը հիմա օրակարգ բերվում: Ինչո°ւ Սահմանադրական դատարանը նոյեմբեր ամսին չընդունեց իր որոշումը»,- հարցրել է Դավութօղլուն:
Վերջինս նաև նշել է, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ Թուրքիայի վրա ոչ մի ճնշում չի եղել ժամանակացույցի առումով և չպետք է կարծել, թե ապրիլի 24-ի ճնշումներով կարելի է ժամանակ սահմանել Թուրքիայի համար: Դավութօղլուի խոսքով` Կոնգրեսի օրակարգ բերվելիք Ցեղապանության բանաձևը չի բխում ԱՄՆ-ի, Հայաստանի և Թուրքիայի շահերից:
«Դա կարող է վնաս պատճառել հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը խցանելու պատճառ դառնալ: Մենք Վաշինգտոնից ակնկալում ենք ըմբռնումային մոտեցեում այդ հացին»,-ասել է Դավութօղլուն:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment