Monday, February 8, 2010

ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը կմասնակցի Դեյր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը

News.am. 8-2-2010- Փետրվարի 9-11-ին Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններն անցկացնելու, ինչպես նաև Դեյր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիա կայցելի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

No comments: