Monday, February 8, 2010

Հայաստանում նորածինների մեծամասնությունը տղաներ են

Panorama.am. 8-2-2010- 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցված մահացության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 0.4 տոկոսով: Նման տվյալներ Panorama.am-ի թղթակցին ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը:Նրա տեղեկացմամբ, 2009 թվականին գրանցվել է 27 հազար 528 մահվան դեպք, նախորդ տարի գրանցվել էր 24 հազար 412 դեպք: Ծնելիությունն էլ, Կարինե Կույումջյանի փոխանցմամբ, այս տարի աճել է 8 տոկոսվ: 2009 թվականին գրանցվել է 44 հազար 466 ծնունդ, նախորդ տարի` 41 հազար 185 ծննունդ: Նորածինների մեծամասնությունը` 23837-ը, եղել են տղաներ:

No comments: