News.am. 8-2-2010- Հայաստանում գնալով ավելի են սաստկանում ՀՀ-ում կադրային լուրջ փոփոխությունների մասին տեղեկությունները: Խոսքը, առաջին հերթին, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանության պետի եւ մի քանի նախարարների պաշտոնների մասին է:
Նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է ներկայիս Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը իր տեղը զիջելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբորը` ԱԱԾ Երեւանի վարչության ներկայիս պետ Արզուման Հարությունյանին: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տեղում նշանակվելու է կամ ոստիկանության Երեւանի վարչության ներկայիս պետ Ներսիկ Նազարյանը կամ ռազմական ոստիկանության ներկայիս պետ Վովա Գասպարյանը: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ սակայն, այդ պաշտոնում Ներսիկ Նազարյանի նշանակվելու շանսերը ավելի մեծ են:
Նախարարական պորտֆելներից նոր տերեր ձեռք կբերեն բնապահպանությանը եւ առողջապահությանը: Թերթը պնդում է, որ այս փոփոխությունների մասին որոշումն, ըստ էության, արդեն կայացված է, եւ խնդիրը միայն ժամկետների հարցն է: Ըստ ամենայնի` փոփոխությունները տեղի կունենան այս ամսվա ընթացքում:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment