Panorama.am. 8-2-2010- Թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության տեղեկացմամբ` «Դեմոկրատական կուսակցության» (ԴԿ) առաջնորդ Ջինդորուքը անհեթեթ է համարել Գյուլի այն հայտարարությունը, թե արդեն անցել է պատեհ ժամանակահատվածը թուրքական սահմանադրությունը բարեփոխելու համար:
«Խորհրդարանն օրենսդրական գործունեության շրջանում է, սահմանադրությունն էլ կարող է փոխվել ու նոր օրենք մշակվել: Չգիտեմ, թե նախագահն ինչ նպատակ է հետապնդում` նման բան ասելով»,- հայտարարել է Ջինդորուքը:
Վերջինս, հիշեցնելով Գյուլի` ռեկտորներ ու դեկաններ նշանակելու մարտավարությունը, ասել է. «Ըստ իս` այդ նախագահը սահմանադրական, իրավական բարեփոխումների մասին խոսելու իրավունք չունի: Նախ թող իր արածները համապատասխանեցնի սահմանադրությանը և համահունչ դարձնի արդարությանը: Ռեկտորների կամ դեկանների կադրային ջարդ է անում»,- ասել է «ԴԿ»-ի առաջնորդ Ջինդորուքը:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment