Thursday, February 18, 2010

Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրում է Հիլարի Քլինթոնին

Report.am. 17-2-2010- Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խիստ քննադատության է արժանացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Պարսից ծոցի երկրներով շրջագայության ժամանակ արած հայտարությունների համար: Թավրիզում ելույթի ժամանակ Խամենեին մեղադրել է Քլինթոնին տարածաշրջանի երկրներում Իրանի մասին կեղծիք տարածելու մեջ: Նշենք, որ Քաթար և Սաուդյան Արաբիա Քլինթոնի կատարած այցի նպատակը եղել է արաբական երկրներից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու աջակցություն ստանալը:

No comments: