Monday, February 8, 2010

Սկսվել է Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատական նիստը

Tert.am. 8-2-2010- Այսօր Ստամբուլի դատարանում սկսվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական՝ 12-րդ դատական նիստը։ Cihan գործակալության փոխանցմամբ՝ դատական նիստին մասնակցում են սպանության գործով անցնող մի շարք ամբաստանյալներ, այդ թվում գլխավոր մեղադրյալներ Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը, Յասին Հայալը։ Դատական նիստին ներկա են Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, ի դեմս նրա այրու՝ Ռաքել Դինքի, «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորներից Ուֆուք Ուրասը, Բրյուսելի և Փարիզի իրավաբանական գրասենյակները ներկայացնող մի շարք փաստաբաններ, «Միլլիյեթ» օրաթերթի սպանված գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիի դուստրը, սպանված դատախազ Դողան Օզանի այրին և ուրիշներ։ Մինչ դատական նիստի մեկնարկը` «Արդարություն Հրանտի համար» պլատֆորմի նախաձեռնությամբ Բեշիքթաշի հրապարակում կազմակերպվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները՝ պարզած «Հանուն Հրանտի, հանուն արդարության» գրությամբ ցուցապաստառներ, բացականչել են. «Մարդասպան պետությունը պատասխան է տալու» ։

No comments: