Monday, February 8, 2010

Բաքուն հեռանկարներ է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում

News.am. 8-2-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագավորման գործընթացում Բաքուն հեռանկարներ է տեսնում։ Այս մասին փետրվարի 8-ի Day.az –ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունից»,- հայտարարել է Պոլուխովը։ Նա հիշեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե բանակցային գործընթացի անցած տարվա ինտենսիվությունը պետք է պահպանվի նաեւ այս տարի։ «Դա թույլ է տալիս հուսալ, որ բանակցություններում որոշակի առաջընթացներ կլինեն։ Ադրբեջանն էլ, իր հերթին, պատրաստ է աջակցել այդ դինամիկայի զարգացմանը»,-հավելել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարը։

No comments: