Wednesday, February 17, 2010

Ադրբեջանցիների ուժեղ արտահոսք է սկսվել դեպի Իրան

Tert.am. 17-2-2010- Այն բանից հետո, երբ Թեհրանը Բաքվի հետ միակողմանիորեն վերացրեց այցագրային ռեժիմը, Ադրբեջանի քաղաքացիներն սկսել են հոծ խմբերով մուտք գործել Իրանի տարածք: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը, եթե մինչև այցագրային ռեժիմի վերացումը Ադրբեջանի Աստարայի անցագրային կետով Իրան էր մեկնում օրական մոտ 100 ուղևոր, ապա այցագրային ռեժիմը վերացնելուց հետո այդ թիվը հասել է 2 հազարի:

No comments: