Monday, February 1, 2010

Ամերիկացիները Հաիթիից երեխաներ են առևանգել

Tert.am. 1-2-2010- Հաիթիում այսօր դատարանի առջև կկանգնեն այն ամերիկացիները, որոնք փորձել են երկրից ապօրինաբար դուրս բերել ավելի քան 30 երեխայի: Միացյալ Նահանգների քաղաքացիների պնդմամբ` նրանք ցանկանում էին տեղավորել երեխաներին Դոմինիկյան Հանրապետության մանկատներում։ Սակայն պարզվել է, որ ոչ բոլոր երեխաներն էին որբ: Այժմ ամերիկացիները կկանգնեն օրենքի առջև: Հնարավոր է, որ նրանց դեմ դատավարությունը տեղի կունենա ոչ թե Հաիթիում, այլ Միացյալ Նահանգներում, եթե Վաշինգտոնը պահանջի արտահանձնել նրանց։ Այս մասին հաղորդում է vesti.ru-ն: Հաիթիի ոստիկանության կարծիքով` օտարերկրացիները հանցավոր օղակի անդամներ են, ովքեր փորձել են առևանգել երեխաներին` օգտվելով երկրաշարժից հետո Հաիթիում տիրող քաոսային վիճակից։ Դոմինիկյան Հանրապետությունը Եվրոպայում հայտնի է որպես սեքս տուրիզմի գոտի: Ամեն տարի կղզում տասնյակ աղջիկներ ու երեխաներ են առևանգում։ Աղջիկներին ստրկացնում են և ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ: Հաիթիի երկրաշարժը նպաստավոր պայմաններ է ստեղծել հանցագործ խմբերի համար: Նշենք, որ Պորտ-օ-Պրենսի հիվանդանոցներից արդեն անհետ կորել են 15 երեխաներ: Մարդկային առևտուրը կասեցնելու համար Հաիթիի վարչապետը սահմանել է որդեգրման նոր, ավելի խիստ կանոններ: Այժմ նա անձամբ կզբաղվի յուրաքանչյուր հայցադիմումով:

No comments: