Monday, February 1, 2010

Մի հոդված, քանի տասնյակ պատգամներ

Ստորեւ բերվող հոդվածը պատկանում է «Ալիք» օրաթերթի նախկին աշխատակից, երիտասարդ վերլուծաբան Արթին Առաքելյանի գրչին: Այն առաջին անգամ, 2010թ. հունվարի 7-ին, հրապարակվել է հեղինակի «Նոր Ալիք» վեբլոգում, ապա նույնությամբ տեղադրվել «Իրանահայեր» լրատվական ցանցի կայքէջի վրա, ուր մեծ ուշադրության է արժանացել եւ տասնյակ պատգամներ են կցվել այդ հոդվածին` դաշնակցական եւ ոչ-դաշնակցական ընթերցողների կողմից, ինչն ի ցույց է դնում մեր երիտասարդության մտահոգությունը հոդվածում արծարծված խնդիրների շուրջ: Այնուամենայնիվ, անկախ պատգամներում տեղ գտած, մեկ-մեկ նաեւ կոպիտ, ծայրահեղական մոտեցումներից, մեր կարծիքով ողջունելի է այս երկխոսությունը, որի համար նախ եւ առաջ պիտի ողջունել բուն նյութի հեղինակին` Արթին Առաքելյանին ու նաեւ բոլոր այն ազնիվ դաշնակցականներին, որ մարդկայինը, ազգայինն ու հայրենականը ավելի բարձր են դասում կուսակցականից: Ավելացնենք նաեւ, որ գրությունների հիմնական մասը գրված էր հին ուղղագրությամբ, մի մեծ մասն էլ անգլերեն տառերով: Մենք անգլերեն տառերը փոխարինել ենք հայերենով, կատարել թեթեւ սրբագրություններ եւ կտրել ենք կրկնությունները եւ անհարգալից գրությունները, իսկ ուղղագրությունը պահել հինը: Երբ կուսակցութիւնը վերածւում է կրօնի «Ես իմ ծնողներին կը ծախեմ, յանուն Դաշնակցութեան», «Իմ կնոջն ու զաւակներին կը ծախեմ յանուն Դաշնակցութեան», «Եթէ իմ երեխան անգամ հակառակւի իմ գաղափարի հետ, նրան կը սպանեմ», «Եթէ կուսակցութիւնը իր շարքային մի աղջկայ ասի, որ նա իր կուսութիւնը պիտի տայ յանուն կուսակցութեան, այդ աղջիկը առանց մտածելու պիտի կատարի դա», «Ես նախ դաշնակցական եմ, յետոյ հայ», «Դաշնակցութիւնը իմ համար սրբութիւն է, իմ մօտ դրա դէմ ոչ մի խօսք չասես», «Ես Դաշնակցութեան ճիշտ եւ սխալ բոլոր արարքները հաստատում եմ», «Եթէ ասածներս ֆաշիստական է թւում, այո ես ֆաշիստ եմ», «Արի ասպարեզ տեսնենք ո՞վ է ուժեղը, մենք կ՛ոչնչացնենք բոլոր հակառակորդներին», եւ ... Այս բոլորը, որ նշեցի այստեղ, իմ ունեցած ընկերական զրոյցն էր մի շարքային դաշնակցական-կուսակցականի հետ, որը վերջում վերածւեց «ընկերական» վիճաբանութեան: Ես լաւածանօթ եմ նմանօրինակ մտածելակերպին եւ այն 10-ը տարիները, որը շարքային դաշնակցական էի, պայքարել եմ նման մտածողների ու մտածելակերպի դէմ: Ցաւալի է, որ այսօրւայ երիտասարդ շարքայինների մօտ զարգանում է նման մտածելակերպը եւ նրանք փորձում են քաղաքական կուսակցութիւնն ու նրա դաւանած գաղափարախօսութիւնը վերածեն մի կրօնի ու կուրօրէն պաշտեն դրան: Հետաքրքիր է, որ այդ մտածելակերպին յարող ընկերներս, իրենք իրենց անւանում են «ընդյատակեայ բարեփոխողներ», որոնք ըստ իրենց` ժամանակին փորձել են բարեփոխել Իրանում գործող կուսակցութեան գործելաոճը: Նրանք ինձ մեղադրում են, որ ժամանակին աշխատելով կուսակցութեան օրգան համարւող օրաթերթում, հակադրւել եմ իրենց եւ չեմ քայլել բարեփոխումների ճամբով: Նրանք ինձ մեղադրում են, որ ժամանակին պաշտպանել եմ «Ալիք» օրաթերթի տնօրէն Վարուժ Յովհաննիսեանին, որը նաեւ նախագահում էր կուսակցութեան կենտրոնական կոմիտէն: Այո, ես պաշտպանում էի Վարուժ Յովհաննիսեանին, որովհետեւ տեսնում էի, որ այդ ինքնակոչ «բարեփոխիչները» սխալ թիրախ են որոշել իրենց համար: Ես ասում էի, որ անգամ եթէ ձեզ յաջողւի փոխել Վարուժին, դուք ձեր նպատակին չէք հասնի, որովհետեւ մեր նպատակը ոչ թէ Վարուժին փոխելն է, այլ այն սխալ մօտեցումները, որ դժբախտաբար այսօր հէնց մեր «բարեփոխիչները» կուրօրէն շեփորում են: Մենք ոչ թէ պիտի փոխէինք Վարուժ Յովաննիսեանին, այլ (օրինակ) այն մտածելակերպը, որ փորձում էր կուսակցութիւնը դարձնել իրենց անհատական ակումբը: Օրինակ, յիշում եմ, երբ մեր շրջանի կուսակցական շրջանային ժողովն էր, մենք` ժողովականներս, մի շատ կարեւոր որոշում հաստատեցինք, բայց ժողովի աւարտին, ժողովում ներկայ Բիւրոյի ներկայացուցիչի անձնական որոշումով, ժողովը պարտադրաբար փոխեց իր իսկ հաստատած որոշումը: Կամ երբ ընտրւում էր շրջանի կենտրոնական կոմիտէն, ժողովում ներկայ Բիւրոյի ներկայացուցիչը փորձում էր ընտրել տալ այն անհատներին, որոնց հետ համաձայն էր ինքը: Իմ բոլոր խօսքը դա էր, որ մենք եթէ պիտի բարեփոխութիւն իրականացնենք, պիտի պայքարենք նմանօրինակ երեւոյթների դէմ, (այլ) ոչ թե (միայն) մի անհատի, որի բացակայութեամբ անգամ ոչ մի խնդիր չէր լուծւելու: Բայց, դժբախտաբար, այսօր մեր շարքայինների մօտ բացակայում է քննադատական մօտեցումները եւ զարգանում է միայն մերժողականութիւնը: Նրանք փոձում են կուսակցութիւնը վերածել մի կրօնի եւ ով այդ կրօնի դէմ խօսք անգամ ասի պիտի մերժւի: Կարելի է, որ մի կուսակցութեան համար հաւատարիմ շարքայիններ ունենալը միշտ էլ ցանկալի է եղել, բայց սկզբում նշւած խօսքերը արդէն հաւատարիմ շարքային անհատների խօսքեր չեն, այլ դրանք այն անհատների խօսքերն են, ովքեր փորձում են կուսակցութիւնը վերածելով կրօնի, բոլորին պարտադրեն իրենց ցանկութիւնները: Սա մտահոգիչ երեւոյթ է եւ այսօրւայ կուսակցական ղեկավարութիւնը պիտի մտահոգւի դրա համար: Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ այսօր, անգամ երբ հեռացւած եմ Դաշնակցութեան շարքերից, դեռ իմ մէջ պահպանում եմ այն վեհ նպատակներն ու արժէքները, որոնց իրականացման համար ժամանակին անդամագրւեցի Հ.Յ.Դ. շարքերին, բայց այդ նպատակները իրագործելու համար, երբեք դաշնակցութիւնը չեղաւ, եւ չի կարող լինել միակ ճամբան ու միջոցը: Արթին Առաքելեան http://artinarakelian.blogspot.com/ Պատգամներ Անահիտ, 8 .01.2010թ., ժամը` 08:43:53 Շատ հետաքրքիր գրութիւն է: Ես երբէք կուսակցական չեմ եղել, բայց կուզենայի իմանալ կուսակցականների կարծիքը այս գրութեան մասին: Ռշտունի, 8.01. 2010թ., ժ.` 08:11:48 Նման խիստ գաղտնի պահւող իրականութիւնների շօշափելը քաջութիւն է ուզում, որովհետեւ ունի իր հետեւանքները, որին ականատես եմ եղել բազմիցս անգամներ, իսկ երկրոդելով Ձեզ` հաւատացած եմ, որ նման ծայրայեղական մօտեցումները ոչ միայն անվստահութեան պատճառ է դառնում համայնքը ղեկավարող կուսակցութեան հանդէպ` այլ նաեւ պատճառ դառնում ունակ մարդկանց հեռացման ազգային գործերից, եւ համայնքի մէջ հիասթափութիւն առաջացում: Միակ միջոցը փրկութեան, ծայրայեղական անհատների մեկուսացումն է մեր համայնքում եւ կուսակցութեան մէջ նման հիւանդ մտքերի դէմ պայքարող անհատներին սատարելը: Արա, 8.01.2010թ., ժ.` 09:41:53 Բայց ի՞նչ պիտի ասեն: Էնքան նման բաներ կայ կուսակցութեան մէջ, որ չափ ու սահման չունի: Անունը նշված չէ, 8.01.2010թ., ժ.`11:24:25 Վա՜յ Աստւած… հեռու պահիր սրանցից… Արա, 8.01.2010թ., ժ.` 11:44:27 Իսկապէս Աստւած մեզ փրկի սրանցից, եթէ էս խաւարամիտ սերունդը դառնայ ղեկավար ի՞նչ պիտի անի ժողովուրդը: Ֆէլիքս Յովհաննիսեան, 9.01. 2010թ., ժ.` 05:59:02 Ես կարծում եմ, Բիւրօն պէտք է շատ արագ զբաղւի կուսակցութեան ներքին խնդիրներով, քանի ծայրայեղականները չեն …ել ամեն ինչի մէջ: Արգիշտի, 9.01.2010թ. ժ` 06:40:21 Արթինի ռոճիկն էլ շատացնէին, հիմա չէր խօսի: Ս. Օ.-ից էլ հետ առնեն ձրի տւած տունը, նա էլ դառնալու է Արթին... ու սկսելու է խօսել... Ով ռոճիկ է առնում պիտի խեղդւի: (Անվայել բառերը սրբագրւել են «Իրանահայեր»-ի կողմից): Նանէ, 9.01.2010թ. ժ.` 08:12:57 Սիրելի Արթին, եթէ յօդւածի առաջին մասը հանես աւելի լաւ կը լինի: Ես կողմ եմ երկրորդ մասի հետ, բայց առաջին բաժինը (այդ յիմար երիտասարդի խօսքերը) չեմ կարծում ընդհանուր եւ համատարած է: Լեւոն Բարխուրդարեան, 9.01.2010թ. ժ.` 11:46:27 Նախ պիտի յայտնեմ իմ հիասթափութիւնը, մեր երիտասարդ սերունդի մօտ նման մտքեր զարգանալու համար: Յետոյ պիտի պատասխանեմ Արգիշտիին, ասելով թէ ինչու չենք զարգանում եւ ինչու ենք դեռ այդքան հետամնաց դարձել, որ պիտի մտածենք ով խօսում է ուրեմն իրա ռոճիկը կտրել են եւ եթէ այդ գումարը բարձրանայ էլ ոչ ոք չի խօսայ: Ես ճանաչելով սիրելի Արթինին պիտի բոլորին ասեմ, որ նա սկզբից գրքի հետ է մեծացել եւ միշտ էլ բողոքել է նման մտածելակերպի դէմ, ես յիշում եմ, երբ իրենց տուն էինք հաւաքւում, նա միշտ խօսում էր գաղափարի մասին, քաղաքական անցուդարձերի մասին եւ միշտ գործում էր իր սիրած «Ալիք»-ի համար, ափսոս նա հիմա բացակայ է ազգային գործերում: Եկեք մի քիչ զարգանանք եւ թողնենք այն սին մտածելակերպը, որ տարածում են հէնց ծայրայեղական կուսակցականները, թէ այսինչը դրա համար է բողոքում որովհետեւ փողը քիչ է, ամօթ է, կան մարդիկ որ իրենց մօտ արժէքները գերազանցում են փողին ու պաշտօնին: Ի՞նչ է, Արթինը ինքը փող չունէր թէ պաշտօն, որը քաջաբար սկսեց խօսել: Մի քիչ խղճով դատենք: Դրօ, 9.01.2010թ. ժ.` 11:49:57 Համաձայն եմ Լեւոնի հետ, մինչեւ ե՞րբ պիտի էսպէս մտածենք: Կարծեմ նրանք էլ որ գործում են ազգային տեղերում հէնց էդպէս են մտածում եւ ասում են` ֆէլան քէ (առայժմս, որ) փող ենք առնում թող խաֆա էլնենք (խեղդւենք) եւ աչք փակենք կեղտերի վրայ: Արթին Առաքելեան (հեղինակ), 10 .01.2010թ. ժ.` 12:20:26 Սիրելի Լեւոն, շատ շնորհակալ եմ խօսքերիդ համար, բայց բոլորից խնդրում եմ նման անհեթեթ գրութիւններին չպատասխանեն, որովհետեւ սրանք ուզում են պղտոր ջրից ձուկ որսալ, սրանք ուզում են մեզ գրգռեն որ գանք եւ ասենք այն ինչ պէտք չէ: Մենք չը պիտի նրանց թակարդն ընկնենք: Միայն այդքանն ասեմ, որ վայ այն կազմակերպութեան, որի անդամները միայն ռոճիկ ստանալու դիմաց լռում են եւ չեն խօսում, նման կազմակերպութիւնը ապագայ չունի եթէ իրա անդամները փողի դիմաց լռում են: Ես ժամանակին իմ ուժերից վեր կատարել եմ իմ պարտականութիւնները եւ շատ հպարտ եմ, որ գործել եմ ճիշտ եւ հնարաւորին չափով անթերի: Յաջող մնաք Վ. Բ., 10.01.2010թ. ժ.` 04:17:41 Պիտի յայտնեմ, որ երիտասարդները (եւ մեր հասարակութեան մեծ մասը) կուսակցութեան հանդէպ վաղուց արդէն կորցրել են իրենց վստահութիւնը: Այդ պատճառով էլ հասարակութեան համար հետաքրքիր չէ կուսակցութ-եան ուղղել կամ չուղղելը: Համայնքի երիտասարդների գրավելու պարտականութիւնը դէպի ազգային աշխատանքներ մնում է միութիւններին, որոնք էլ կամ անկախ չեն կամ էլ եթէ անկախ են բազմաթիւ դժվարութիւնների են հանդիպում: Այս պայմաններում հարցը մնում է մեր համայնքի անկախ մտավորականութեանը, որ յաղթահարի դժվարութիւններին ու կուսակցութիւնից խուսափող ներուժին ակտիւացնի: Հայորդի, 10.01.2010թ. ժ.` 04:21:16 Սիրելի Արթին, Ուրախ եմ եւ հպարտ, որ հայ ազգը քեզ պէս ազնիւ ու քաջ երիտասարդներ է ծնում: Եւ կարծում եմ, շատ աւելի ուրախ կլինէինք բոլորով, եթէ կուսակցութիւնը Քո նման երիտասարդներով հարուստ լիներ: Քեզ մաղթում եմ անկոտրում կամք եւ նպատակասլաց աշխատանք: Տօնածառ, 10.01.2010թ. ժ.` 11:20:31 Ես Արթինի գործի մէջ քաջութիւն չեմ տեսնում, քաջ մարդը այն մարդն է, որ դէմ դիմաց է իր բողոքը յայտնում, ոչ թէ սայթերի մէջ պախկւելով, (թաքնւելով): Արթինն էլ ժամանակին նոյն խօսքերը ու գործերը արել ա ու ասել ա, հիմա դաշնակցականներին չի հաւանում եւ էրթում ա «Արաքս» թերթի խմբագիրի հետ նկարւում, որը տարիներ այդ մարդու եւ այդ մարդու գաղափարակից ընկերների դէմ աշխատանք է տանում: Ցաւում եմ քո համար սիրելի Արթին, դու փաստել ես, որ ոչ մի գործի մէջ չես յաջողի, հիմա գնա դաշնակների մասին վատ քարոզչութիւն տար: Ռուբիկ, 10.01, 2010թ. ժ.` 09:50:35 Սիրելի Տօնածառ, Նախ պախկւելու մասին ակնարկդ հասկանալի չէ, քանի որ Արթինը իր անունով է հանդէս եկել ու այստեղ թաքնւելու հարցը բացառւում է, իսկ «Արաքս»-ի խմբագրի հետ նկարւելու հարցով` եթէ կան գաղափարական տարակարծութիւններ հէնց քաջութ-եան եւ խելացիութեան նշան է երկու կողմի համար: Երբ Հայաստանում նոյն կուսակցութեան ղեկավար անձինք արդէն տարիներ է տարբեր հարցերի շուրջ բանակցում են կոմունիստների ու KGB-ակաների (Պ.Ա.Կ.) հետ, Իրանի դաշնակցականների նման մտածելակերպը խօսում է նրանց քաղաքական գիտակցութեան թեր զարգացման մասին: Հայորդի, 10 .01.2010թ. ժ.` 10:06:26 Յարգելի Տօնածառ, Արթինի նման մարդը, որ տարիներ եւ մինչեւ երէկ գրում էր «Ալիք»-ում, երբէք չի թաքնւել, կամ գուցէ դու թաքնւելու իմաստը չգիտես` թաքնւած է նա, ում չես կարող տեսնել եւ ճանաչել: Իսկ չես կարծում, որ Արթինի եւ իր նման ազնիւ դաշնակցականների մտատանջութիւնը հէնց քեզ պէս մարդկանց պարզամտութիւնն է: Առաջարկում եմ ընթերցել Ռոստոմի (Ստեփան Զորեան) գրականութիւնը եւ յիշիր, որ ազգը հարստանում է տարբեր մտքերով ու գաղափարներով եւ նահանջում մէնատիրական մթնոլոտում: Հրանտ Խուրշիդեան, 10.01.2010թ. ժ.` 11:50:32 Հետաքրքիր է մարդիկ գալիս ու ներկայանում են «Տօնածառ» անունով, յետոյ խօսում են թէ` Արթինի նման մէկը թաքնւում է: Երկրորդ` արդեօ՞ք մարդ այլ գաղափարի տէր մարդկանց հետ հանդիպելով դառնում է դաւաճա՞ն: Եթէ այդպէս է, ուրեմն յիշո՞ւմ էք, որ դաշնակների շէֆերը (Հրանտ Մարգարեան եւ այլն) ընտրութիւններին հանդիպեցին Լեւոն Տէր-Պետրոսեանին: Եթէ էդպէս է ուրեմն Դաշնակցութիւնը հաշտւել է Հ.Հ.Շ.-ի հետ եւ հաստատում է նրանց գաղափարը: Ոչ, այդպէս չէ, մենք զարգանալու համար պիտի կարողանանք գոնէ խօսել իրարու հետ, մինչեւ երբ մեր դաշնակները պիտի խեղճ երիտասարդներին համոզեն, որ միակ ճիշտ գաղափարը դա դաշնակներինն է եւ այդ պատճառով պիտի ոչնչացնեն բոլոր այլ գաղափար ունեցողներին: Գալով «Հայորդի»-ի խօսքին պիտի ասեմ, որ ախպէր ջան, սրանք (դաշնակ երիտասարդները) ոչ մի գրականութիւն չեն կարդում, իմ եղբօր տղան եւ աղջիկը մի ժամանակ ռեմական էին, (Ռոստոմ երիտասարդական միութեան անդամ), բայց երբ նրանց հետ խօսում էի, տեսնում էի սրանք ոչ մի բան չգիտեն եւ չեն կարդացել, միայն այն գիտեն, որ «Ալիք»-ում սովորացնում են իրանց, հիմա ասում ես երթան Ռոստոմ կարդան: Ես անձամբ չգիտեմ Արթինին, բայց միշտ «Ալիք»-ում կարդում էի նրա գրածները եւ պիտի ասեմ, որ շատ էլ յաջող վերլուծութիւններ էր: Եւ հիմա, որ էլ չի գրում «Ալիք»-ում, էդ «Ալիք»-ն ա, որ տուժել ա, ոչ թէ Արթինը: Էդիկ Թ., 11.01.2010թ. ժամը` 12:35:55 Լաւ ա էլէ, «Արաքս»-ի խմբագրի հետ նօրմալ նկարւել ա, չի էկէ «Ալիք»-ի խմբագիրի նման «Արաքս»-ի խմբագիրի կողքին նկարւի եւ յետոյ նկարը «Photo shop»-ով էդիթ անի` նրան հանի, յետոյ նկարը թերթում տպի: Նարբէ Իսայեան, 11.1.2010 թ. ժ.` 12:45:4 Խուրշիդեան, ես ռեմական եմ էլէ… ՌԵՄ-ում երիտասարդին ծանօթացնում են Դաշնակցութեան ծրագրին, կանոնագրին, գաղափարախօսութեան, գրականութեան եւ շատ ու շատ ուրիշ բաների… Հա, այն ժամանակ էլ կային մեր ընկերներից, որոնք չէին զբաղւում գրականութեամբ… զոռով չի… պարտադիր չի, որ ով ռեմական է պիտի ամեն ինչ կարդայ եւ ամեն մեծանուն դաշնակցականների գաղափարախօսութիւնը անգիր իմանայ… Հաշւի առնելով այն փաստը, որ ընդհանրապէս ընթերցանութեան տոկոսը երիտասարդների մօտ պակսէրա, ռեմականների վրա էլ հաստատ ազդած կէլնի (հարցը եղբօրդ տղի եւ աղջկայ մօտ լուծիր)… Ես վստահ եմ, որ կան ռեմականներ, որոնք գիտակից, կրթւած եւ կարդացած երիտասարդներ են… հասնենք Արթինին: Եթէ Արթինի վերլուծելու ունակութիւնը ինքնուրոյն եւ բարձր լինէր, չէր երդւի որպէս կուսակցական, ինչպէս ես չերդւեցի… ամեն մարդու գործ չի հաւատարիմ մնալ Դաշնակցութեան կանոնագրին եւ գաղափարախօսութեանը… շատ դժւար ա պայքարել այդ բացառիկ եւ հրաշքներ գործած (՞) կանոնագրութեան սահմաններում… Արթինը էդ մարդը չէր… կրակոտ, միշտ բողոքող եւ ղեկավարելու սերով օժտւած մի երիտասարդ, որը հաստատ պէտք է մեր համայնքին… մի քիչ փորձէք վերեւից նայել հարցերին… Արա, 11 .01.2010թ. ժ.` 06:21:41 Նարբէ ջան, ճիշտ ես ընթերցանութեան հարցում, բայց վէրջում լաւ չես գրել: Այսինքն ինչ թէ` եթէ մի մարդ վերլուծելու բարձր ունակութիւն ունենայ, չպիտի երդւի կուսակցութեան շարքեր(ում), ինչո՞ւ: Այսինքն շարքերը գիտուն եւ վերլուծող անհատներ չեն ուզում, կամ ով կուսակցական է լինում պիտի դմբո՞յ լինի եւ ամբողջութեամբ հնազա՞նդ ղեկավարներին: Հերոս, 11.01.2010թ. ժ.` 10:11:11 Գիտէք, ես Արթինին տարիներ է, որ գիտեմ: Նա ունի իր ստոյգ գաղափարները եւ դրանց հիման վրայ է դատում եւ արտայայտում իր կարծիքը եւ միշտ դիպուկ ու յստակ: Իսկ այս հարցի վերաբերեալ ասեմ, որ ինքը ճիշտ է, որոշ վերապահումներով, … «Մի խումբ երիտասարդ ընկերներ», 11.01.2010թ. ժ.` 06:22:25 Սիրելի Արթին, երէկ մեր խմբում կարդացինք քո նիւթը: Մի քանի հոգու մտածելակերպը շատ ես մեծացրել, երկրորդ Վարուժ Յ.-ին կաշառք ես տւել, նա է նման սերնդի հովանաւորը: Նա «Ալիք»-ի տնօրէնն է, «Հուսկ»-ի նախագահը, Առաջնորդարանում տնտեսականի նախագահ, 95-ամեակի փոխնախագահ: Գիտես ինչո՞ւ, որովհետեւ ոչ ոքու հաշիւ չունի տալու, ուրեմն քո նման խելացի մարդը նրան... Սիրելի Արթին, մի քիչ էլ ինքդ քո վրայ շատ համարում ունես, մի քիչ իջիր ամպերից եւ շարունակի երթդ: Ու դեռ շարունակւում է...

No comments: