Thursday, February 18, 2010

Ռուսաստանն արգելակում է C-300 հրթիռային համակարգի մատակարարումն Իրանին

/PanARMENIAN.Net/ 17.02.2010 - «Ռուսաստանը Իրանին C-300 հրթիռային համակարգ կմատակարարի այն բանից հետո, երբ հեռացվեն հայտնաբերված տեխնիկական թերությունները»,- ասաց Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը: Նրա խոսքով, մատակարարումը կիրականացվի, երբ բոլոր տեխնիկական խնդիրները լուծվեն: Նա չճշտեց, թե ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը, եւ թե ինչքան ժամանակ կպահանջվի դրանց լուծման համար, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:

No comments: