Wednesday, February 17, 2010

Ղարաբաղի մասին պատմող ֆիլմը կրկին Euronews–ի կայքում է

Tert.am. 17-2-2010- Բաքվում Euronews համաեվրոպական հեռուստաալիքի շուրջ կարող է կրկին սկանդալ բռնկվել։ Հեռուստաընկերությունը կրկին կայքում տեղադրել է «Լեռնային Ղարաբաղ. փոփոխությունների քամի» տեսանյութը։ Հիշեցնենք, որ այդ տեսանյութը, որը պատրաստել էր Euronews-ի աշխատակիցը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մասին է։ Տեսանյութում ԼՂ-ի իշխանությունը ներկայացված է որպես անկախ հանրապետության ղեկավարություն, ինչն էլ մեծ աղմուկ էր բարձրացրել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը բողոքի նամակ էր հղել Euronews-ին, ինչից հետո հեռուստաալիքը հեռացրել էր տեսանյութը կայքից։ Ավելի ուշ Euronews-ը տեսանյութ էր պատրաստել՝ «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանում փախստականների ճամբարում» անվամբ՝ Ղարաբաղի պատերազմի մասին ադրբեջանական տեսակետը ներկայացնող և աղճատված փաստերով ֆիլմ։ «Լեռնային Ղարաբաղ. փոփոխությունների քամի» տեսանյութն այժմ նորից Euronews-ի կայքում է։

No comments: