News.am. 15-3-2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի չի մտել: Մարտի 15-ին լրագրողների հետ զրուցյում նման համոզմունք է հայտնել «Բարագավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Թուրքիան պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները ողջամիտ ժամկետներում: Մենք նրանց ժամանակ կտանք մինչեւ ապրիլի 24-ը, իսկ եթե նրանք չվավերացնեն…»,- բազմանշանակ ասել է Ծառուկյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ոչ մի նախապայման չի ընդունի ոչ ղարաբաղյան հարցում, ոչ Ցեղասպանության: եթե նրանք այսօր ուզում են ինչ-որ տարբեր միջոցներով դրա տակից դուրս գալ, չեն կարող, կամ ճնշումներ գործադրել չեն կարող: Կառավարող կոալիցիան ասում է` մինչեւ իրենք իրենց ԱԺ-ում այդ հարցը չվավերացնեն, մենք չենք վավերացնելու: Մենք ճանապարհ չենք փակել Թուրքիայի հետ, 1993թ. Ղարաբաղի պատերազմի ժամանակ իրենք փակել են, այսօր իրենք բացելու են: Չեն բացում, թող չբացեն` առանց նախապայմանի: Մենք գնում ենք ցույց տալու, որ մեր ազգը խոսքի տերն է, մենք այդ կապի համար, ճանապարհները բացելու, դիվանագիտական կապի հաստատման համար մենք կողմ ենք, բայց առանց նախապայմանների",- ասել է նա:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment