Tuesday, March 30, 2010

Թուրքիայում ականի պայթյունից 3 զինվորական է զոհվել

News.am. 30-3-2010- Թուրքիայի Հաքքարի նահանգում թուրքական զինված ուժերը PKK-ի դեմ գործողությունների ընթացքում հայտնվել են ականապատ տարածքում: Չուքուրջայի շրջանում ականի պայթյունից զոհվել է 3 թուրք զինվորական եւ 2 հոգի էլ վիրավորվել է: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` թուրքական զինված ուժերը արագ արձագանքել են եւ դեպքի վայր են տեղափոխել մեծ քանակությամբ զինուժ:

No comments: