Tuesday, March 30, 2010

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թուրքիայի դեսպանի Վաշինգտոն վերադառնալու հարցը Անկարան պետք է որոշի

/PanARMENIAN.Net/ 30.03.2010 - Թուրքիայի դեսպանի Վաշինգտոն վերադառնալու հարցը Անկարան պետք է որոշի, սակայն, անշուշտ, պետքարտուղար Քլինթոնը Ահմեդ Դավուդօղլուի հետ հեռախոսազրույցում խոսել է նաեւ այդ մասին: Այդ մասին ԱՄՆ պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Մենք հասկանում ենք դեսպանին ետ կանչելու պատճառը, սակայն, հուսով ենք, որ որքան շուտ նա վերադառնա, այնքան լավ կլինի»,-ասել է Քրոուլին: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը ետ է կանչվել մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո:

No comments: