Tuesday, March 30, 2010

Էրդողանը սպասում է Հայաստանի իշխանությունների պատասխանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններից սպասում է, Հայաստանին ուղղված Հայոց ցեղասպանության խնդիրը ուսումնասիրող համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, նամակի պատասխանին։ «Մենք սպասում ենք համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկի պատասխանին»,-ասել է Էրդողանը։ Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ըստ «Trend»-ի

No comments: