Tuesday, March 16, 2010

7 տարի ազատազրկում՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Report.am. 16-3-2010- Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսվում լրագրողի վրա բռնություն գործադրած անձի համար: Մեկ այլ դրույթով սահմանվում է, որ անձի պահանջով, որը դիմել է դատարան` զրպարտության հայցով և պահանջում է իր վերաբերյալ տեղեկատվության աղբյուրի բացահայտում, կարող է հրավիրվել դռնփակ դատական նիստ: Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագիծը չպետք է շփոթել Քրեական և քաղաքացիական օրենսգրքերում կոալիցիոն` Հովհաննես Մարգարյանի, Հովհաննես Սահակյանի և Ռուբեն Գևորգյանի հեղինակած օրինագծի հետ, որով ևս փորձ է արվում կանոնակարգել լրատվամիջոցների և այլ սուբյեկտների իրավահարաբերությունները:

No comments: