Tuesday, March 16, 2010

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն

News.am. 16-3-2010- Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրվել է 4 կուսակցություն: ԼՂՀ Ազգային ժողովի 33 տեղերից 17-ի համար պայքարելու են վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք»-ը, որը ներկայացրել է 38 հոգանոց ցուցակ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 32 թեկնածու, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 17 եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 թեկնածու: ԼՂՀ խորհրդարանի մնացած 16 մանդատները բաժին են հասնելու մեծամասնական ընտրակարգով ընտրող պատգամավորներին: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 46 թեկնածու: Բացառությամբ թիվ 7 ընտրատարածքի, որտեղ առաջադրվել է միայն Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մյուս բոլոր ընտրատարածքներում թեժ մրցակցություն է սպասվում:

No comments: