News.am. 16-3-2010- Հայ-թուրքական գործընթացը նոր փուլ է մտել։ Այսպիսի համոզմունք է հայտնել Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
Նրա խոսքով, վերջին ժամանակներս ակտիվացել են այն խաղացողները, որոնք հայտարարում են ոչ միայն հայ-թուրքական գործընթացին աջակցելու, այլ նաեւ ազդող «այլ միջոցների» մասին։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունն օգտագործում է իբրեւ Թուրքիայի վրա ազդելու միջոց, եւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված համապատասխան բանաձեւը պետք է դիտարկել այդ համատեքստում։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած Շվեդիայի խորհրդարանին՝ մասնավորապես այն երեք թուրք պատգամավորներին, ովքեր ուժ են գտել իրենց մեջ եւ կողմ քվեարկել այդ փաստաթղթին։
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment