Panorama.am. 16-3-2010- ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը վճռականորեն դատապարտել է Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը, որով վերջինս ուժի մեջ էր թողել բլոգերներ Էմին Միլլի և Ադնան Գաջիզադեյի դատավճիռը: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
«Սա երկարաժամկետ ճնշումների մի օղակ է անկախ լրագրության և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ»,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, սենատոր Բենջամին Կարդինը: Նա հավելել է, թե արդեն իսկ հասկանալի է, թե ինչու էր ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ի հարցով հատուկ ներկայացուցիչը` ազատազրկման վայրերում գտնվող լրագրողների թվով Ադրբեջանին համարում լիդեր ողջ ԵԱՀԿ տարածքում:
Հղում կատարելով Պետքարտուղարության կողմից հրապարակված մարդու իրավունքների զեկույցին` սենատորը հիշեցրել է, որ բլոգերները ձերբակալվել են կոպիտ պրովոկացիայի հրահրման հետևանքով, որը կազմակերպվել էր իշխանությունների կողմից, Բաքվի ռեստորաններից մեկում:
Եվ չնայած այն հանգամանքին, որ հենց բլոգերներն էին տուժել և դիմել ոստիկանություն, իրավապահները նրանց են ձերբակալել, իսկ իրական մեղավորները մնացել են անպատիժ:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment