Tuesday, March 16, 2010

Հայ ընտանիքի ողբերգության մասին պատմող թուրք ռեժիսորների ֆիլմը հաղթել է կինոփառատոնում

News.am. 16-3-2010- Թուրքիայում անցկացվող «Akbank» կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում 241 ֆիլմերի մեջ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթել է Թուրքիայի Սելչուք համալսարանի ռադիո եւ հեռուստատեսության ֆակուլտետի կինոյի բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Էմրե Քարադաշի եւ Դենիզ Օղուզսոյի «Պատ» ֆիլմը։ 30 րոպե տեւողությամբ «Պատ» ֆիլմը ներկայացնում է Դիարբեքիրի եկեղեցիներից մեկում ապրող հայ ընտանիքի ողբերգությունը։

No comments: