Tuesday, March 16, 2010

ՍԴՀԿ. Թուրքիան այսօր ավելի թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, քան հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սկսելուց առաջ

News.am. 16-3-2010- Թուրքիան այսօր ավելի թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, քան հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սկսելուց առաջ։ Մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։ Վերջինիս համոզմամբ, Թուրքիայի հետ սահմանի բացումը ոչ մի դրական ազդեցուցություն չի ունենա Հայաստանի վրա։ Ֆուտբոլային դիվանագիտության միակ դրական կողմը, ըստ ՍԴՀԿ ներկայացուցչի, այն էր, որ միջազգային հանրությունը հասկացավ Թուրքիայի իրական մտադրությունները։ Սակայն գործընթացը սկսելուց հետո ավելացան Սփյուռքի հետ խնդիրները։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ Թուրքիան հաշտեցման գործընթացը սկսելուց առաջ էլ ջերմ հարաբերություններ չուներ Հայաստանի հետ, որ հիմա էլ դրանք թշնամական դառնան։ Ավելին՝ նրա կարծիքով, շնորհիվ այս գործընթացի՝ համաշխարհային ճանաչման հեռուստաալիքները եթեր հեռարձակեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսանյութեր եւ Թուրքիայի հասարակությունն ու միջազգային հանրությունը տեղեկացավ Հայոց ցեղասպանության մասին։

No comments: