News.am. 13-3-2010- Հաջորդ տարի, որն իրանական օրացույցի համաձայն, կսկսվի մարտի 21-ից, Թեհրանը կշարունակի իր միջուկային խաղաղ մշակումները։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը։
Ընդ որում, նրա խոսքով, Իրանը թույլ չի տա գերտերություների ոտնձգություններն իր հանդեպ։
Մանրամասնելով նոր տարում իրենց արտաքին քաղաքականության նպատակները՝ Մեհմանպարաստը հիշատակել է նաեւ միջուկային զինաթափման եւ դիվանագիտական հարաբերությունների ընդլայնման հարցը։
«Գլոբալ զինաթափումն, անկասկած, կներառվի Իրանի ԱԳՆ գալիք տարվա միջոցառումների ծրագրի մեջ։ Մենք կջանանք զինաթափման միջազգային արշավ անցկացնել նրա համար, որպեսզի ակտիվացնենք ջանքերը եւ կոչ անենք այլ երկրների եւս միանալ դրան»,- նշել է նա։
Թեհրանը, Մեհմանպարաստի խոսքով, Ասիական միության ստեղծման համար կփորձի ընդլայնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment