News.am. 13-3-2010- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաեւ դեկտեմբերին իր դեմ մահափորձի մանրամասներին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Առընչը ասել է. «Ես այն մարդը չեմ, որ չհասկանամ, թե ինձ էին թիրախ ընտրել։ Նրանք 7 օր ի՞նչ գործ ունեին իմ տան մոտակայքում։ Ինչո՞ւ էին անընդհատ տարբեր մեքենաներ փոխում։ Դրանք հասկանալու համար հետախուզության կարիքն էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ պարզ է»,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 2009-ի դեկտեմբերի վերջին երկու սպաներ փոխվարչապետ Բյուլենթ Առընչի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվել էին հենց փոխվարչապետի տան մոտակայքում։ Այնուհետ դատախազությունը սկսեց խուզարկել հիշյալ երկու սպաների աշխատասենյակները եւ նրանց համակարգչի մեջ հայտնաբերեց երկու փաստաթուղթ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի անձնական տվյալներով։
Խուզարկությունների հետ զուգահեռ ձերբակալվել էին 8 սպաներ։ Նրանք օրեր անց ազատ արձակվեցին, սակայն նրանցից մի քանիսի դեմ հետաքննություն է նախապատրաստվում։
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment