Wednesday, March 31, 2010

Ադրբեջանը հորինել է «ցեղասպանությունը» սեփական գոյություն չունեցող պատմությունը հարստացնելու համար. Հովհաննես Սահակյան

Tert.am. 31-3-2010- Ադրբեջանում այսօր նշվող «ադրբեջանցիների ցեղասպանության» օրը մեկնաբանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Չգիտեմ` ինչն է դրդել Ադրբեջանի իշխանություններին հորինել «ադրբեջանցիների ցեղասպանությունը», երևի թե հայերից հետ չմնալու մոլուցքը, կամ զոհի կերպարով հանդես գալու տենչը, կամ էլ սեփական գոյություն չունեցող պատմությունը սև էջով «հարստացնելու» ցանկությունը: Միգուցե իրենց հիշատակի օրերի մեջ ավելացնեն նաև տեղի չունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի օր, միգուցե դա էլ կարողանան օգտագործել քարոզչական նպատակներով»,- ասել է պատգամավորը: Ըստ Հովհաննես Սահակյանի` կարելի է միայն կարեկցանք հայտնել Ադրբեջանի բնակչությանը նման «ցեղասպանված» իշխանություններ ունենալու կապակցությամբ:

No comments: