Tert.am. 16-3-2010- Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեք Սթրոն հայտարարել է, թե իր երկրի խորհրդարանում քվեարկության չի դրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը:
«Մենք քվեարկության չենք դնում հայկական բանաձևը, այնպես որ անցնելու հավանականությունն էլ բացառվում է»,-հայտարարել է Սթրոն: Նշենք, որ ներկայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Թուրքիայի վարչապետի այցի նպատակն է կանխել բանաձևի ընդունումը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին` Համայնքների պալատում կազմվել է 12 խորհրդարանականներից բաղկացած անկախ հանձնաժողով, որն ուսումնասիրում է հայ համայնքի կողմից ներկայացված` Մեծ Բրիտանիայում ապրիլի 24-ը պաշտոնապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին առաջարկությունը: Հանձնաժողովի կողմից հիշյալ առաջարկությունն առաջին անգամ քննության է առնվել այս տարվա հունվարին: Հանձնաժողովը պատրաստվում է ապրիլի 30-ին վերջին` երկրորդ անգամ քննարկել առաջարկությունը: Այն ներառվելու է նաև Լորդերի պալատի օրակարգում: Եվ եթե ներկայացված առաջարկն արժանանա բրիտանացի խորհրդարանականների հավանությանը, հանձնաժողովի կողմից կկազմվի զեկույց և կներկայացվի թագուհու վավերացմանը:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment