/PanARMENIAN.Net/ 14.03.2010 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը կարող է լուրջ հարված հասցնել թուրք-ամերիկայն հարաբերություններին: Այդ մասին Ալ-Արաբիա ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Մենք հույս ունենք, որ Կոնգրեսը եւ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն առաջ չեն տանի այդ օրինագիծը»,- ասել է Գեյթսը:
Միաժամանակ նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ նշել, որ երկրները զգալի առաջընթացի են հասել այդ հարցում: «Արձանագրությունները ստեղծվել են հենց այդ ուղղությամբ, եւ ԱՄՆ-ը պաշտպանում է այս գործընթացը»,- ասել է նա:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment