Tert.am. 15-3-2010- Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, որն այս տարի զբաղեցնում է երրորդ հորիզոնականը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում, արդարացիորեն կարող է համարվել Երկրագնդի ամենահամեստ մարդկանցից մեկը: Ճանաչված միլիարդատերը մինչև օրս ապրում է այն առանձնատանը, որը ձեռք է բերել 1958թ. 31,5 հազ. դոլարով։ Այս մասին հաղորդում է Forbes-ը։
Բաֆետի առանձնատունը գտնվում է Օմանա քաղաքում։ Դրա մակերեսը 557 քառ. մ- է։ Առանձնատունն ունի 5 ննջարան և այն ամենը, ինչ անհրաժեշտ է 79-ամյա տղամարդու հարմարավետության համար, ներառյալ՝ հենդբոլի խաղահրապարակ։
Նմանօրինակ պարզությունը համահունչ է Բաֆեթի ներդրումային փիլիսոփայությունը։ «Եթե զգում ես, որ քեզ լավ չես զգա այս կամ այն իրը տասը տարվա ընթացքում օգտագործելիս, ապա չարժե օգտագործել այն նույնիսկ 10 րոպե»,- մեջբերում է Forbes-ը Ուորեն Բաֆեթի հայտնի մտքերից մեկը։
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment