Tert.am. 15-3-2010- Երեկ ուշ երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում կայացավ «Հայ Սուպերսթար–4» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին Սիրիան ներկայացնող Րաֆֆի Օհանյանն ու Իրանը ներկայացնող Ռայիսա Ավանեսյանը։ Համաժողովրդական sms քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց 21–ամյա Րաֆֆի Օհանյանը։
Համերգից հետո Րաֆֆին Tert.am–ի թղթակցին պատմեց, որ շատ է հուզվել՝ լսելով քվեարկության արդյունքները։
«Երբ լսեցի անունս, մի պահ չհասկացա` ինչ է կատարվում, և երբ նայեցի իմ ու Ռայիսայի շուրջը կանգնած՝ նախագծի մյուս մասնակիցներին, չկարողացա հուզմունքս զսպել»,– ասաց նա՝ երախտագիտությւոն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել էին իր օգտին։
«Հայ Սուպերսթար 4»-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանն էլ ընդգծեց, որ այս նախագիծը նախորդ երեքից տարբերվեց առաջին հերթին նրանով, որ առաջին անգամ Հայ Սուպերսթար դարձավ տղա մասնակիցը։
Նախագծի մասնակիցներն այժմ պատրաստվում են մարտի 28-ին կայանալիք համերգին, որը նվիված է լինելու ռոքին, և հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Իսկ ապրիլի 7-ին հայսուպերսթարցիներն իրենց ամբողջական կազմով առաջին անգամ ներկայանալու են հանդիսատեսին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment