Tert.am. 15-3-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի` հայ զինվորի արիության մասին խոսքերն իսկական հիստերիա են առաջ բերել Բաքվում:
Հարցի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը` նշելով, որ հենց առաջին հնարավորության դեպքում արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կխոսի Ֆասյեի հետ նրա վերջին հայտարարության կապակցությամբ:
Trend գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Բաքուն ցանկանում է պարզել, թե ինչ ի նկատի ուներ ֆրանսիացի համանախագահը, երբ հայտարարում էր, որ ադրբեջանական կողմի հաղթանակը անհնար է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
Day.Az-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով Բեռնար Ֆասիեի խոսքերը, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, թե ֆրանսիացի համանախագահը դրանք ասելիս «եղել է ոչ սթափ վիճակում»:
«Այդ հայտարարությունից կարելի է երկու բան եզրակացնել. Կամ Ֆասյեի մոտ բացակայում է դիվանագիտական որակավորումը, կամ նա եղել է արկոհոլի ազդեցության տակ: Սակայն կարծում եմ` դա թթի օղու ազդեցությունն էր»,- ասել է Գուլուզադեն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն առայժմ չի արձագանքել պաշտոնական Բաքվի հակազդեցությանը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին, մասնակցելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի` Երևանում անցկացվող «Ռոուզ Ռոթ» սեմինարին` Բեռնար Ֆասյեն հայտարարել էր, որ պատերազմի վերսկսման դեպքում անհնար է, որ Ադրբեջանը հաղթի: «Ես անձամբ եմ ծանոթ հայ և ղարաբաղցի մարտիկների խիզախությանը»,- ասել էր Ֆասիեն:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment