Monday, March 15, 2010

ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈւՆՆԵՐԸ ՉՓՉԱՑՆԵԼՈւ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆԸ

Report.amn. 15-3-2010- Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում ներողություն է խնդրել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրությանը: «Որոշումը չունի ոչ մի ուժ և ամբողջությամբ հաշվարկված է ներքին քաղաքականության համար: Մենք թույլ չենք տա, որ այդ որոշումը բացասաբար անդրադառնա թուրք-շվեդական հարաբերությունների վրա: Շվեդիան կշարունակի աջակցել Թուրքիային բոլոր ոլորտներում, այդ թվում` Եվրամիություն մտնելու գործընթացում: Որպես կառավարություն, մենք պատրաստ ենք անել հնարավորը, որ տվյալ անտեղի որոշումը չազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Շվեդիայի վարչապետը: Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը El Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը սխալ է: «Այդ բանաձևն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի ընդամենը մեկ հանձնաժողովի կողմից: Մենք դիտարկում ենք դա իբրև սխալ: Թուրքիան և Հայաստանն առաջընթաց են գրանցում հաշտեցման գործընթացում: Արձանագրությունները ստեղծվել էին հենց դրա համար: Կարծում ենք, որ դա է անհրաժեշտ գործընթացը։ Ընդունված բանաձևը կարող է մեծ վնաս հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հուսով ենք, որ Կոնգրեսը բանաձևի հարցում ավելի հեռուն չի գնա»,- հայտարարել է Գեյթսը:

No comments: