Tert.am. 15-3-2010- Մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ քվեարկած ազգությամբ քուրդ խորհրդարանականը՝ ծնունդով Վանից Գուլան Ավջըն, ունի հայկական արմատներ: Այս մասին թուրքական Doğan («Դողան») լրատվական գործակալությանը հայտնել է խորհրդարանականի բարեկամներից մեկը՝ Բիթլիսի Թաթվան շրջանի Հարմանլը գյուղի գյուղապետ Քալեշ Գենջերը` ավելացնելով, թե իրենք մտահոգված են Ավջըի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձին «այո» ասելու առնչությամբ:
Գյուղապետի խոսքով` Ավջըի պապը` Ջաֆեր Աղան, ժամանակին ամուսանցել է մի հայուհու հետ, որն ամուսնությունից հետո վերցրել է Ֆաթմա անունը: Քալեշ Գենջերը նշել է նաև, թե այդ ամուսնության պատճառով հայերը սպանել են Ջաֆեր Աղային:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար վճռորոշ էր եղել Գուլան Ավջըի «կողմ» քվեն:
«Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է: Գիտեմ` իմ ձայնը որոշիչ է եղել: Դա պետք էր, որովհետև ժամանակն է, որ Թուրքիան հաշվի նստի իր անցյալի հետ և ընդունի պատմության ընթացքում իր գործած ցեղասպանություններն ու կոտորածները: Աշխարհի մի շարք երկրներ Թուրքիան համարում են ցեղասպան պետություն»,- հայտարարել էր Գուլան Ավջըն:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment