News.am. 15-3-2010- Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի այս տարի: Այդ մասին երկուշաբթի Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
Նրա խոսքով, հակամարտությունն արդեն երկար ժամանակ է շարունակվում, եւ, չնայածա, հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը, երկու ոկղմերից էլ վնասներ են կրում: Լենմարկերը նշել է, թե ռազմական ճանապարհը հարցի լուծման միջոց չէ, այդ թվում՝ ղարաբաղյան: Նա նաեւ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը չի կարող միանալ բանակցային գործընթացին:
«Կա բանակցությունների հայտնի ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմվի շրջանակներում, եւ դրանք պետք է շարունակվեն հենց այդ ձեւաչափով»,- ընդգծել է հատուկ ներկայացուցիչը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment