Saturday, March 13, 2010

Զգուշացեք Ռուսաստանի օգնությունից՝ Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս Բերեզովսկին

Tert.am. 13-3-2010- «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են լուծում գտնել ղարաբաղյան հակամարտությանը, ապա վերջին բանը, որ ես նրանց խորհուրդ կտայի անել, Ռուսաստանի օգնությանը դիմելն է»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է ռուս գործարար Բորիս Բերեզովսկին։ Ըստ նրա` Ռուսաստանի նպատակը դարեր շարունակ անփոփոխ է՝ մասնատել և տիրել, ճնշել և ստրկացնել։ Ռուս գործարարը, անդրադառնալով Կրեմլի «ղարաբաղյան մոդելի» հետագա զարգացմանը, նշել է, որ «Կրեմլը փորձելու է առավելագույնս թեժացնել Հայաստանի ու Ադրբեջանի կրքերը, կապիտալիզացնել հակամարտությունն իր օգտին և, իհարկե, պաշտոնական Մոսկվային բացարձակապես չեն հետաքրքրում ո´չ Հայաստանի, ո´չ Ադրբեջանի շահերը»։ «Ես կարող եմ միայն մեկ խորհուրդ տալ. որքան էլ դա տարօրինակ կհնչի՝ չներգրավել միջնորդների, ուղղակի բանակցել դեմ առ դեմ»,- եզրափակել է Բերեզովսկին։

No comments: