News.am. 15-3-2010- Իմրալը կզզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը քրդերի Նովրուզ տոնի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանը զգուշացրել է քրդերին, որ մեծ հարձակման վտանգ կա եւ հայ եւ հույն ժողովրդի օրը չընկնելու համար կոչ է արել համախմբվել։ «Անհրաժեշտ է ստեղծել քրդական ազգային կոնգրես, քրդերին սպասվող վտանգի առաջ համախմբել պաշտպանական ուժերը»- նշել է Օջալանը, եւ հիշեցրել, որ քրդական հարցի կարգավորման հետ կապված նամակ է ուղարկել թուրքական իշխանություններին եւ PKK-ին։
Աբդուլահ Օջալանը անդրադարձել է նաեւ թուրքիայի իշխող կուսակցության գործունեությանը՝ ասելով, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կանաչ թյուրքական ֆաշիզմ է իրականացնում, որը անգլիական քաղաքականությունն է եւ արմատները ձգվում են մինչեւ 1550-ականները։ «Անգլիացիները այդ քաղաքականության միջոցով Իսպանիայից կարողացան պոկել Պորտուգալիան։ Ավստրո-հունգարական կայսրությունը թուլացրեցին եւ վերացրեցին՝ օգտագործելով Պրուսիան։ Նույնը Օսմանյան կայսրությունում իրականացրեցին։ Հայաստանում, Հունաստանում, Կիպրոսում իրագործելով իրենց քաղաքականություը ստեղծեցին փոքր Հայաստան, փոքր Հունաստան, որպեսզի այդ երկրների ժողովուրդներին իրենցից կախման մեջ գցեն։ Եւ այդ ամենը ներկայումս ցանկանում են քրդերի վրա փորձել։ Իշխող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը այդ ամենը ցանկանում է իրագործել իր քուրդ անդամների միջոցով»- նշել է Աբդուլահ Օջալանը։
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment