Monday, March 15, 2010

ԱՄՆ-ը պատրաստ է պայթեցնել ամբողջ աշխարհը...

Report.am. 15-3-2010- ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գաբրիել Շալեվի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ը և Իսրայելն արդեն ռազմական ներխուժում են նախապատրաստում դեպի Իրան, ցույց են տալիս, որ Իրանի դեմ ռազմական օպերացիայի աջակցություն չստանալով համաշխարհային խոշոր տերություններից, Վաշինգտոնն ու Թել-Ավիվը որոշել են գործել առանց այդ աջակցության: Իրանական միջուկային ծրագիրը միայն առիթ է ամերիկա-իսրայելական հարձակման համար, կարծում են Իրանի ռազմավարական-մշակութային հիմնադրամում: Պատճառն այն է, որ Իրանի ներգրավումը Եվրասիայի ընդհանուր տնտեսական, քաղաքական տարածք, կտրուկ նվազեցնում է ԱՄՆ-ի համաշխարհային ազդեցությունը: Կասկած չկա, որ իր լիդերության պահպանման համար ԱՄՆ-ը պատրաստ է պայթեցնել ամբողջ աշխարհը: Այդ պատճառով Ամերիկայի և Իսրայելի պատերազմն ընդդեմ Իրանի անխուսափելի է: Եվ գլխավոր հարցն այն չէ, երբ այն կսկսվի, այլ, թե ինչ են պատրաստ ձեռնարկել մյուս առաջատար երկրները` մոլորակն աղետից փրկելու համար:

No comments: