ԱՄՆ-ի զինուժը հարյուրավոր հակաբունկերային ռումբ է տեղափոխել Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանական Դիեգո-Գարսիա կղզու ռազմաբազա: Այն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հիմնական զինանոցն է: «Հերալդ Սքոթլանդ» թերթի տվյալներով, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ծանր զինամթերքի, այդ թվում և ստորգետնյա բունկերների ոչնչացման համար նախատեսված 385 ռումբի տեղափոխման մասին պայմանագիր են կնքել: Ռազմական մասնագետների կարծիքով, ԱՄՆ-ը այդպիսով նախապատրաստվում է Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծմանը։
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment