Monday, March 15, 2010

Ի՞նչ են նախանշում «մադրիդյան սկզբունքներն» ըստ Մամեդյարովի

7Or.am. 15-3-2010- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Սլովակիայի իր պաշտոնակից Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ռազմական ճարտասանության օգտագործման դադարեցման համար անհրաժեշտ է լուծել այն խնդիրները, որոնք առաջանում են դրա կիրառումից»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները նախանշում են հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի հինգ կամ «5+» շրջաններից՝ ենթադրելով նաև Լաչինի շրջանը։ «5+» շրջանների ազատագրումից հետո այնտեղ միջոցառումներ կիրականացվեն ավերված ենթակառուցվածքների, ճանապարհների վերականգնման, ջրի մատակարարման, էլեկտրամատակարարման ուղղությամբ և այլն։ Այդ գործընթացի իրականացման ծրագրերն արդեն պատրաստ են։ Փախստականների՝ իրենց տներ հարկադրված անվտանգ վերադարձի նպատակով նախատեսվում է ազատագրված տարածքներում միջազգային դիտորդների տեղակայում,-ասել է Էլմար Մամեդյարովը։

No comments: