News.am. 15-3-2010- Մադրիդյան սկզբունքների տարրերը պետք է անփափոխ մնան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը։
«Առաջարկները Մադրիդյան սկզբունքներում նույնն են։ Սակայն „նորացված“ արտահայտությունը մի փոքր այլ բնույթ է տալիս դրանց։ Խոսքն այստեղ սկզբունքների աննշան փոփոխությունների մասին է, ինչի առնչությամբ էլ մենք քննարկումնեւր ենք անցկացնում։ Ինչ-որ նոր բան այս առումով հնարավոր կլինի ասել այն բանից հետո, երբ հայտնի կդառնա հայկական կողմի դիրքորոշումը։ Պետք է մի փքր սպասել»,- հայտարարել է Մամեդովը։
Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքները Ադրբեջանի կողմից առաջ քաշված դիրքորոշում չեն. «Այդ առաջարկները ձեւակերպվել են Արեւմուտքի, այսինքն՝ համանախագահների կողմից։ Սկզբում Մադրիդյան սկզբունքները Ադրբեջանին չէին գոհացնում։ Դրա համար էլ մենք առաջարկություններ արեցինք այդ սկզբունքների վերաբերյալ։ Մեկուկես տարի տեւած քննարկումներից հետո մենք դրանք, կարելի է ասել, ընդունել ենք։ Եթե դուք հիշեք մի քանի տարի առաջվա իրավիճակը, ապա կտեսնեք, որ հայկական կողմը հավանության է արժանացրել Մադրիդյան սկզբունքները։ Սակայն բավական տաօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո Հայաստանը փոխեց իր դիրքորոշումը»:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment