Wednesday, March 17, 2010

Հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ անմիջական մասնակցության. Նալբանդյան

Tert.am. 17-3-2010- Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի էությունն ու իմաստը խեղաթյուրելու շարունակական փորձերին` ընդգծելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում բանակցությունների մթնոլորտի վրա և խոչընդոտում են դրանց առաջընթացին: Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

No comments: