«Լրագիր» 17-3-2010- Քաղաքագետ Իգոր Մուրադյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտված է: ԱՄՆ-ն հասել է իր նպատակին, և այլևս նրան ոչինչ չի շահագրգռում հարաբերությունների կարգավորման հարցում: Թուրքիան ներկայացվել է որպես ոչ կառուցողական երկիր: Թուրքիային դրանով մեծ հարված է հասցվել: Շուտով կհայտնվեն Թուրքիայի հետ կապված նոր սյուժեներ` Իրաքի, Իրանի, Սիրիայի, Կիպրոսի և այլ հարցերով, իսկ հայկական սերիան արդեն ավարտված է:
Իգոր Մուրադյանի կարծիքով, այստեղ մի դրական բան կա Հայաստանի համար, որի հետ, սակայն, կապված չեն ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ հայ ժողովուրդը, ոչ էլ հայկական լոբբին: “Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ համաշխարհային հանրությունն աջակցելու է Հայաստանին և չի թույլ տալու աղետալի աստիճանի թուլանալ: Աջակցությունը լինելու է և քաղաքականապես, և ֆինանսապես, և տնտեսապես: Արևմուտքը թույլ չի տա, որպեսզի Հայաստանը, որպես Թուրքիային զսպող գործոն, թուլանա: Այդ պատճառով չի խոչընդոտվում հայ-իրանական նախագծերին` հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը Իրանի հանդեպ”, ասել է նա:
Մուրադյանի խոսքով, Ռուսաստանը և ԱՄՆ-ն նունպես համաձայնության են եկել Թուրքիային զսպելու հարցում, քանի որ Թուրքիան դուրս է եկել վերահսկողությունից, և ԱՄՆ-ն ու Ռուսաստանն առանձին-առանձին չեն կարող զսպել թուրքական էքսպանսիան:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment