«Լրագիր» 17-3-2010- Ներկայում ակտուալ հարցն այն է, թե արդյոք պատերազմ կլինի, թե ոչ, այլ ոչ թե կարգավորման հարցը, ասել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
Մուրադյանը նշել է, որ պատերազմը հնարավոր է, եթե Թուրքիան դա ցանկանա, որպեսզի ցույց տա ով է առաջատար դեր խաղում տարածաշրջանում: Հանարավոր է լոկալ, կարճատև պատերազմը, որը կարող է դադարեցվել նույն Թուրքիայի միջամտությամբ: Քաղաքագետի կարծիքով, մեծ տարածաշրջանային պատերազմ կսկսվի, երբ ԱՄՆ-ն սկսի դուրս գալ տարածաշրջանից, որը կլինի 20, միգուցե 30 տարի անց:
Ներկայում Ադրբեջանը շահագրգռված չէ պատերազմով, դա նրան պետք չէ: Պատերազմ կարող է սկսել միայն սադրանքի միջոցով: Ադրբեջանական բանակի սպայական կազմի մի մասը գտնվում է թուրքական բանակի ազդեցության տակ, և հենց նրանց միջոցով էլ կարող է տեղի ունենալ սադրանքը, ասել է Իգոր Մուրադյանը:
Քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանի համար իդեալական իրավիճակ կստեղծվեր, եթե հայերը պարտվեն: “Նրանք դա չեն էլ թաքցնում: Անընդհատ փորձում են նսեմացնել հայկական բանակի հնարավորությունները: Կեղծ թվեր են հրապարակվում Հայաստանի և Ադրբեջանի բանակի վերաբերյալ: Իրականում Ադրբեջանն առավելություն չունի: Իսկ Հայաստանի պարտվելու դեպքում Ռուսաստանը հավակնություներ կունենա Ղարաբաղ զորքեր մտցնել խաղաղարար առաքելության տակ”, ասել է Իգոր Մուրադյանը:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment