/PanARMENIAN.Net/ 15.03.2010 - Ավելի քան մեկ տարի անցկացնելով իրանական բանտում` Իրանի ազգությամբ հայ քաղաքացի Սիլվա Հարությունյանը վերջապես ազատ արձակվեց:
Սիլվա Հարությունյանը ձերբակալվել էր 2008 թվականի հունիսի 26-ին: Նա ամերիկյան IREX կազմակերպությունում մոր եւ մանկան առողջության խնդիրների շուրջ փոխանակության ծրագրի ներկայացուցիչն էր: Սիլվա Հարությունյանը ձերբակալվել էր Իրանում «թավշե հեղափոխություն» նախապատրաստելու մեղադրանքով եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման:
Իր աշխատակցին ազատ արձակելու կապակցությամբ IREX-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը Սիլվա Հարությունյանին ազատ արձակելուն ուղղված ջանքերի համար:
Վերջին ամիսների ընթացքում Հարությունյանի ընտանիքն ամերիկյան կառավարության ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրանցի ակտիվիստների աջակցությամբ մի շարք միջոցառումներ եւ ակցիաներ անցկացրեցին Փարիզում եւ Նյու-Յորքում` պահանջելով ազատ արձակել Սիլվա Հարությունյանին, գրում է Armenian Reporter-ը:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment