
News.am. 24-3-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամանօրյա ուղերձը Իրանի ժողովրդին, որով կոչ է անում հարաբերությունները կարգավորելու, Սպիտակ տան հերթական թակարդն է, որը նպատակ ունի խաբել պարսիկ ժողովրդին։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաէդին Բորուջերին.
« Օբամայի խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ սուտ։ Նրանք անցած տարի բազմիցս երկխոսություն սկելու ուղերձներ են ուղարկել։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ Կոնգրեսում ընդունվել է 60-ից ավելի հակաիրանական օրենքներ, որոնցից մեկի բյուջեն 55 մլն դոլար է եղել եւ այն ուղղված էր պարսիկ ժողովրդի դեմ»,-հայտարարել է Բորուջերին։
Նրա խոսքով, քանի դեռ ԱՄՆ ղեկավարության հայտարարությունները չեն համպատասխանի իրական գործողություններին, բանակցությունների առաջարկը իրատեսական չի լինի, հաղորդում է Риа Новости-ին։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին ինտերնետում տեսանյութ էր տեղադրվել, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմում է իրանցիներին՝ տոնի կապակցությամբ։
Օբաման իր ուղերձում նշել է, որ Իրանի ղեկավարությունն ընտրել է ինքնամեկուսացման քաղաքականությունը, սակայն չնայած դրան, ԱՄՆ-ում նախկինի պես կամենում են, որ իրանցիներին հարգանքով դիմեն եւ արդարացիորեն վերաբերվեն։
No comments:
Post a Comment