7Or.am. 12-3-2010- Մայիսի 11-13-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Թուրքիա։ Այցի ընթացքում քննարկվելու են էներգետիկ համագործակցության, երկկողմ կապերի ընդլայնման, առևտրաշրջանառությունը ընդլայնելու ուղիների, վիզային ռեժիմը հանելու հարցեր։ Հնարավոր է, որ օրակարգում լինեն նաև հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները։
«Թուրքիան փորձում է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ուզում է ԼՂ-ի հակամարտությունում առաջընթաց տեսնել, որպեսզի հնարավորություն ունենա հասնել մեծ առաջընթացի։ Ադրբեջանը, որը Թուրքիայի տարածաշրջանային և էթնիկ դաշնակիցն է և Արևմուտքի էներգետիկ առանցքային մատակարարը, դեմ է արտահայտվում առանց ԼՂ-ի խնդրի կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»,- պնդում են թուրքական ԶԼՄ-ները։
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment