Wednesday, March 31, 2010

Իշխանությունները խոչընդոտում են «Սարդարապատ» շարժման միջոցառման անցկացումը

Tert.am. 31-3-2010- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տեղեկություն է տարածել, ըստ որի, նախաձեռնող խմբի կողմից ապրիլի 2-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում կազմակերպվելիք «Արցախյան ճակատում «ստատուս-քվոյի» հրամայականը» թեմայով միջոցառումը անցկացնելու մասին լրատվությունը տարածելուց րոպեներ անց իշխանությունները ճնշում են գործադրել «Թեքեյան» մշակութային կենտրոնի տնօրինության վրա միջոցառումը արգելելու նպատակով։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը լրացուցիչ տեղեկատվություն կտարածի միջոցառման անցկացման նոր վայրի մասին։

No comments: